ՌԴ-ն 658 մլն դոլարի ավիաշարժիչներ կմատակարարի Չինաստանին
Ռուսական «Սատուրն» ընկերությունը, որն ընդգրկված է Շարժիչաշինական միացյալ կազմակերպության կազմում, Չինաստան կարտահանի 658 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 224 շարժիչ: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ ՌԴ-ի և Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի ռազմատեխնիկայի և սպառազինման վարչության միջև 2 պայմանագիր է կնքվել «Д-30КП2» տեսակի 54 և 170 շարժիչ մատակարարելու վերաբերյալ:
Շարժիչները կմատակարարվեն 3 տարվա ընթացքում` 2017 թվականի առաջին եռամսյակից մինչև 2020 թվականի չորրորդ եռամսյակը: