Պուտինը՝ իր թոշակի անցնելու մասին
«Валдай» Միջազգային բանավեճի ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթում կատակով նշել է, որ ցանկանում է հաջողությամբ անցնել թոշակի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Հարգելի մոդերատորն ինձ ցանկացավ, որ ես անվտանգ անցնեմ թշակի: Ես նույնպես դա եմ ցանկանում: Երբ ժամանակը գա, այդպես էլ կլինի, իսկ այժմ ես գործող նախագահ եմ»,-ասել է նա:
Սեպտեմբերին հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինը հարցազրույցներից մեկի ժամանակ հրաժարավել էր ուղիղ պատասխանել այն հարցին, թե նա պատրաստվո՞ւմ է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին: