Պուտինը պարգևատրել է Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է արտասահմանյան մշակութային մի շարք գործիչների: Այս մասին հայտնել է ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալը:
Պարգևատրված մշակութաային գործիչների թվում է նաև Հայաստանի մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա պարգևատրվել է «Պուշկինի» մեդալով:
Ավելի վաղ հայտնել էինք, Պուտինը Կուստուրիցային «Բարեկամության շքանշան»-ով էր պարգևատրել: