Մոսկվայում տեղի կունենա մուլտֆիլմերի փառատոն
Այսօր Մոսկվայում կմեկնարկի Մուլտֆիլմերի10-րդ մեծ փառատոնը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ըստ կազմակերպիչների` հանդիսատեսը կտեսնի մոտ 400 անիմացիոն ֆիլմեր: Մրցութային ծրագիրը ներառում է այնպիսի բաժիններ, ինչպիսին են «Հաղթողները», որտեղ կցուցադրվեն փառատոնային հարուստ պատմություն ունեցող արտասահմանյան ֆիլմեր, «Պրեմիերաներ», որտեղ կցուցադրվեն տեղական նոր կարճամետրաժ ֆիլմեր, «Ռուսական երիտասարդ անիմացիա»` ուսանողական և դեբյուտային ֆիլմերով: Նախատեսված են նաև հատուկ ծրագրեր վավերագրական և անիմացիոն կատակերգությունի համար:
Փառատոնը կբացվի հանրահայտ հոլանդացի ռեժիսոր Մայքլ Դյուդոկ դե Վիտայի «Կարմիր կրիա» ֆիլմով: Այն կցուցադրվի համաշխարհային պրեմիերայից մի քանի ամիս առաջ:
Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 7-ը: