Թուրքիայում ռազմական օդաչուներին ձերբակալելու հրաման է տրվել
Թուրքիայի դատախազությունը հակաահաբեկչական հետաքննության շրջանակներում կարգադրել է կալանավորել 73 ռազմական օդաչուների: Այս մասին հայտնում է «Anadolu» գործակալությունը` հղում անելով իրավապահ մարմինների տարածած տեղկությանը:
Ձերբակալությունները տեղի են ունենում երկրի 17 մարզերում: Օդաչուները կասկածվում են Ֆեթհուլլահ Գյուլենի` երկրի տարածքում գործունեության ծավալող արգելված կազմակերպությունների հետ կապի մեջ: Նշվում է, որ 73 օդաչուներից 71-ը ունի լեյտենանտի կոչում:
Հոկտեմբեր 25-ին Ստամբուլում չորս բարձրաստիճան ոստիկաններ էին ձերբակալվել. նրանք ևս նույն բանում են կասկածվում:
Հիշեցնենք, որ նմանատիպ ձերբակալությունները Թուրքիայում սկսեցին հուլիս ամսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի կազմակերպման և իրագործման մեջ երկրի ղեկավարությունը մեղադրում է ԱՄՆ-ում ապաստանած իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին: