Կյանքից հեռացել է Էլդա Գրինը
Էլդա Աշոտի Գրին (ամուսնական ազգանունը՝ Աբրահամյան, հայրական ազգանունը՝ Գրիգորյան, 1928, մարտի 10, Թիֆլիս - 2016, հոկտեմբեր 27, Երևան), հայ արձակագրուհի, հոգեբան, դատաբժշկական փորձագետ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Ծնվել է 1928 թվականին, Թիֆլիսում (Վրաստան), մտավորականի ընտանիքում։ Հայրը՝ Աշոտ Դավիթի Գրիգորյանը, իր հեղափոխական Գրին ծածկանունով է դստերը գրանցել ծննդյան վկայական։ Էլդա Գրինի մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում։ 1937 թվականին նրա հորը, որ Նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն էր, քաղաքական հողի վրա ձերբակալել և աքսորել են Կալիմա։ Ընտանիքը փոխադրվել է Երևան։ Այստեղ Էլդա Գրինն ընդունվել և ավարտել է Պուշկինի անվան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալությունում որպես թղթակից։ Ասպիրանտուրան ավարտել է Մոսկվայում, որտեղ էլ 1955 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ հոգելեզվաբանության գծով։ Նույն թվականից առ այսօր հոգեբանություն է դասավանդում Երևանի պետական համալսարանում. հոգեբանության պրոֆեսոր է։ 1968 թվականին հանդիսանում է նաև դատահոգեբանական փորձաքննության հիմնադիրը Հայաստանում, նույն թվականից աշխատում է որպես փորձագետ-հոգեբան։
1972 թվականից Մոսկվայում սովորել է դոկտորանտուրայում՝ գրելով սոցիալ-հոգեբանական ոլորտին առնչվող թեզ։ Շուրջ 140 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ նաև դասագրքերի ու ձեռնարկների, որոնք, մասնավորապես իրավաբանական հոգեբանության ոլորտում, հանրապետությունում առաջինն են։ 2004 թվականից ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկված է ակտիվ հասարակական գործունեության մեջ, ՀՀ նախագահին կից ներման հանձնաժոողվի անդամ է։ Ընդգրկված է նաև մի քանի այլ հանձնաժողովներում։ Էլդա Գրինն այդ ամենին զուգահեռ հանդես է գալիս նաև հայերեն և ռուսերեն պատմվածքներով (սկսած 1957 թվականից), որոնք հրատարակվել են հանրապետության և արտերկրի տարբեր թերթերում, ամսագրերում և ժողովածուներում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով։
Պարգևներ
Հայաստանի գրողների միության «Գրական վաստակի համար» մեդալ, 2008
«Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում կատարած քաջարի աշխատանքի համար» մեդալ
Գրքեր
1. Գիշերային էտյուդ, Երևան, 1973
2. Իմ այգին, Երևան, 1983
3. Մանկության ափ, Երևան, 1987
4. Белые птицы, Ереван, 1988
5. Ուզում ենք գեղեցիկ ապրել, Երևան, 1992
6. Шаги по мокрому песку, Ереван, 1997
7. Օրը դեռ չի վերջացել, Երևան, 2000
8. Ռեքվիեմ, 2002
9. Երազների տիեզերք, Երևան, 2004
10. Bili ptaci, Praha, 2006
11. Этот удивительный цвет хаки, Ереван, 2008
12. Ձեռքերը. պատմվածք 35 լեզուներով, Երևան, 2010
13. Նատյուրմորտ սև ֆոնի վրա
14. Натюрморт на черном фоне, Ереван, 2011