Կուստուրիցան` Բարեկամության շքանշանակիր
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցային Բարեկամության շքանշանով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Կուստուրիցան պարգևատրվել է ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և համագործակցության պահպանման, նաև ռուսաց լեզվի և մշակույթի հանրահռչակման գործում ունեցած իր նշանակալի դերի ու ավանդի համար:
Բարեկամության շքանշանը հանձնվել Է նաև ամերիկուհի Սյուզան Էլիզաբեթ Լերմանին` «Lehrman» ընկերության նախագահին: Նույն շքանշանը շնորհվել է Չեն Պինին` չինական պետական Մեծ թատրոնի տնօրենին:
ՌԴ նախագահ Պուտինը օգոստոս ամսին Բարեկամության շքանշանով էր պարգևատրել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: