Պուտինի ղրիմյան այցը չի վերաբերում Ուկրաինային. Պեսկով
ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ուկրաինայում բարձրացած բողոքի նոտան` կապված Պուտինի` Ղրիմ կատարած այցի հետ, ասել է, որ պետության ղեկավարը իրավունք ունի այցելել ռուսական ցանկացած տարածաշրջան: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ուկրաինան ավանդաբար բողոքի ակցիաներ է անում: Եվ մենք ավանդաբար այդ ցույցերն ու ակցիաները հաշվի չենք առնում: Նախագահն այցելում է Ռուսաստանի այն տարածաշրջաններ, որտեղ ճիշտ է գտնում», - ասել է նա:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի նախագահի այցելություներ կատարելու ընտրությունը չի վերաբերում որևէ պետության, այդ թվում Ուկրաինային: