Ի՞նչ էինք մտածում մենք, երբ երեխա էինք
1. Երբ քնում ենք, խաղալիքները կենդանանում են:
2. Սարդերին չի կարելի սպանել. Անձրև կգա:
3. Չի կարելի անցնել հատակին պառկած մարդու վրայով, այլապես նրա հասակը չի աճի, իսկ եթե պատահմամբ մեկը անցնում էր, ապա պետք է նա հետ անցներ:
4. Մահճակալի տակ սարսափելի էակ կա, որը միայն մեր քնելուց հետո է դուրս գալիս:
5. Չի կարելի քարով խփել մյուս երեխաներին. քարի մեջ արյուն կա:
6. Վերմակի տակ գտնվելն ամենաապահովն էր երեխա ժամանակ:
7. Մեր նամակը խատուտիկն էր, իսկ եթե հանկարծ խատուտիկի թերթիկը մեր ուղղությամբ էր սլանում, ուրեմն մեզ նամակ են ուղարկել:
8. Եթե ինչ-որ մեկը կանգնում էր մեր ոտքին, մենք էլ պետք է փոխադարձաբար նրա ոտքը տրորեինք, այլապես կվիճեինք:
9. Չի կարելի նստել սեղանի անկյունում, այլապես չենք ամուսնանա:
10. Եվ մանկության ամենամեծ մոլորությունը. Մենք կարծում էինք, որ մեծահասակ լինելը ավելի հետաքրքիր է: