Սիրիայի հակամարտությունը կյանքումս հանդիպած ամենաբարդ դիվանագիտական խնդիրն է. Քերրի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ սիրիական հակամարտության կարգավորումը ամենադժվար դիվանագիտական խնդիրն է, որին բախվել է իր կյանքում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Այս մասին քաղաքական գործիչը հայտարարել է արտաքին գործերի վերաբերյալ Չիկագոյի խորհրդում կայացած իր ելույթի ժամանակ: Քերրին հույս է հայտնել, որ հնարավոր կլինի հակամարտությունը լուծել:
«Ես հավատում եմ, որ, ի վերջո, մենք կկարողանանք լուծումներ գտնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ծագած ամենաբարդ հումանիտար ճգնաժամի համար: Այս ճգնաժամը չի կարող լուծվել պարզապես փախստականներին կտրոններ ուղարկելով», - ընդգծել է նա:
Քերին հավելել է. «Մենք պետք է դադարեցնենք փախստականների հոսքը, մենք պետք է դադարեցնենք պատերազմը: Եվ սա ամենաբարդ դիվանագիտական խնդիր է, որին ես երբևէ հանդիպել եմ»;