Թուրքիան Հալեպի հետ կապված պլաններ չունի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ երկրի ռազմական գործողությունը Սիրիայի Էլ-Բաբ և Մանջիբ քաղաքների վերահսկողությունը պաշտպանելու համար է արվում, բայց դա չի կարող «ձգվել» դեպի Հալեպ: Այդ մասին հաղորդում է Reuters-ը:
«Եկեք միահամուռ ուժերով պայքարենք ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Սակայն Հալեպ պատկանում է Հալեպի բնակիչներին, մենք պետք է բացատրենք դա», - ասել է Էրդողանը:
Ըստ նրա` շահարկել Հալեպի թեման այս իրավիճակում սխալ կլինի: Այսպիսով Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակից զինված խմբավորումների հայտարարությունը այն մասին, որ ցանկացած շարժում թուրքական զորքերի կողմից Հալեպի հյուսիսային կամ արևելյան կողմում կհանդիպի «վճռական և ուժեղ» պատասխանի: