ՆԱՏՕ-ն ուժեղացնում է ներկայությունն Արևելյան Եվրոպայում ու Սև ծովում
ՆԱՏՕ-ի ավելի քան 10 անդամ երկրիր լրացուցիչ ուժեր կհատկացնի Մերձբալթիկայում ու Լեհաստանում բամզազգ գումարտակներ ստեղծելու համար։ Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից հետո կատարած հայտարարությանը, որում ասվում է, որ Ալբանիան, Իտալիան, Լեհաստանն ու Սլովենիան իրենց ավանդն են ունենալու Լատվիայում Կանադայի ղեկավարած առաքելությունում։
Բելգիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Նորվեգիան կմիանան Գերմանիայի ղեկավարած գումարտակին՝ Լիտվայում, իսկ Դանիան և Ֆրանսիան՝ Մեծ Բրիտանիայի ղեկավարած գումարտակին՝ Էստոնիայում:
Ինչ վերաբերում է Ռումինիային ու Միացյալ Թագավորությանը, ապա նրանք կմիանան՝ Լեհաստանում ԱՄՆ ղեկավարած գումարտակին։