Իրանում անօդաչու «կամիկաձե» է ստեղծվել
Իրանում նոր անօդաչու սարք է ստեղծվել, որն ի վիճակի է նպատակներ ոչնչացնել մահապարտ հարձակման արդյունքում: Այս մասին գրում է Корреспондент.net-ը՝ հղում տալով Associated Press-ին::
Նշվում է, որ անօդաչու սարքը հագեցած է երկու պտուտակով: Սարքի ազդեցության շառավիղը կազմում է մոտ հազար կիլոմետր, իսկ թռիչքի բարձրությունը՝ 900 մետր: Այն կարող է շարժվել 250 կիլոմետր ժամ մաքսիմալ արագությամբ` ջրի մակերևույթից մոտ կես մետր բարձրության վրա:
Նշվում է նաև, որ պայթուցիկ նյութերով հագեցած սարքը կարող է օդում մնալ մինչև 4 ժամ: