Պուտինի համար կարևոր չեն ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Քլինթոնը
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի համար ոչ թե Թրամփը կամ Քլինթոնն են կարևոր, այլ Ռուսաստանի շահերը: Այս մասին գրում է РИА «Новости»-ն:
«Վլադիմիր Պուտինի համար կարևոր չէ ո՛չ Թրամփը, ո՛չ էլ Քլինթոնը: Նրա համար կարևորը Ռուսասանի շահերն են՝ անկախ նրանից, թե ով կղեկավարի երկիրը: Պուտինը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել ցանկացած առաջնորդի հետ, իսկ նրանց ընտրությունը ոչ թե Պուտինի, այլ ԱՄՆ բնակչության խնդիրն է»,- ասել է Պեսկովը:
Նշենք, որ Թրամփն ու Քլինթոնն իրենց բանավեճի ժամանակ ավելի շատ օգտագործել են «Պուտին» և «Ռուսաստան» բառերը, քան «ԻՊ» կամ ահաբեկչություն: