Թուրքիայի և Ասադի ռազմական ուժերն առաջին անգամ բախվել են. կան զոհեր
Թուրքիան հայտարարել է, որ սիրիական ռազմական ուղղաթիռը ապստամբների վրա ռումբեր է նետել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Եթե ինֆորմացիան հաստատվի պաշտոնապես, դա առաջին բախումը կլինի Սիրիայի և Թուրքիայի ռազմական ուժերի միջև:
Թուրքիաի զինվորականները հայտնել են, որ ուղղաթիռները պատկանել են Ասադի ուժերին: Հարվածները եղել են Ահթարինից ոչ հեռու:
Ռմբակոծության հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել 5 ապստամբ: Ասադի բանակն այս լուրի առթիվ դեռ մեկնաբանություն չի արել:
Նշենք, որ Թուրքիան Եփրատի ափին գործողությունները սկսել էր 2 ամիս առաջ: Ի աջակցություն ապստամբների՝ Սիրիա էին ուղարկվել տանկեր և ռազմական ինքնաթիռներ:
Նրանց նպատակն է «ԻՊ»-ին հետ մղել թուրքական սահմանից և քրդերին թույլ չտալ գրավել մեծ տարածքներ: