Շոյգուն «բոլոր առողջ ուժերին» կոչ է արել միավորվել ահաբեկչության դեմ պայքարում
Ռուսաստանի պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ պետք է միավորել «բոլոր առողջ ուժերը» միջազգային ահաբեկչության դեմ պայքարում` հավելելով, որ այս գործում միանգամայն անընդունելի են կրկնակի կամ նույնիսկ եռակի ստանդարտները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Այն, ինչը բացարձակապես անընդունելի է ահաբեկչության դեմ պայքարում երկնակի, անգամ եռակի ստանդարտների օգտագործումն է: Չի կարող ահաբեկիչը երկուշաբթի լինել ահաբեկիչը, իսկ երեքշաբթի` չափավոր ընդդիմություն: Այստեղ, իհարկե, պահանջվում է լուրջ կոնսոլիդացիա XXI դարի չարիքի դեմ պայքարում», - հայտարարել է Շոյգուն ռուս-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ռազմա-տեխնիկական համագործակցության շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Շոյգուն առաջարկել էր Շանհայի համագործակցության կազմակերպության գործընկերներին զարգացնել լրացուցիչ միջոցներ միջազգային ահաբեկչության դեմ դեմ պայքարում: