Ռուսաստանն ու Վենեսուելան քննարկել նավթային շուկային վերաբերող հարցեր
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հանդիպել է Վենեսուելայի նավթային նախարարի Էուլոհիո Դել Պինոյի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Կողմերը քննարկել են ՕՊԵԿ-ին մասնակցության և նավթի անկախ արդյունաբերությամբ զբաղվողների հարցերը, մի շարք տարբերակներ, որոնք մշակվում են տվյալ պահին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնի է դարձել` բանակցությունների հիմնական թեման եղել է համակարգել համատեղ գործողությունները նավթային շուկայում:
Ավելի վաղ Ռուսաստանում Վենեսուելայի դեսպանատունը հաստատել էր Դել Պինոյի այցը Մոսկվա, որի նպատակն էր «գործարքը վերջնական տեսքի բերելը»: