Փաստեր դաշնամուրի մասին, որոնց մասին քչերը գիտեն
Դաշնամուր (իտալ.՝ forte - բարձր, piano - ցածր), երաժշտական գործիք, համարվում է աշխարհում ամենատարածված գործիքներից մեկը: Օգտագործվում է մի շարք երաժշտական ժանրերում, այդ թվում՝ դասական երաժշտությունում և ջազում։
Կարող է օգտագործվել և մենակատարի և նվագախմբի կողմից։ Պաշտոնապես դաշնամուրի հեղինակն է համարվում իտալացի Բարդոլոմեո Քրիստոֆորին (1655-1732 թվականներին), ով ստեղծել է այն մոտավորապես 1709 թվականին։
Դաշնամուր (լատ.՝ pianoforte, անգլ.՝ piano), ստեղներ, դասավորված հորիզոնական դիրքով (ռոյալ) կամ ուղղահայաց (դաշնամուր)։ Ձայնի վրա մեծ ազդեցություն ունի կառուցվածքը, 18-րդ դարում ենթարկվել է մեծ փոփոխության։ Դաշնամուրը բաղկացած է ակուստիկ սարքերից (ռեզոնանսային դեկա, լարային «հագուստ»)։
Հորինված դաշնամուր անունը դրել է իտալացի կլավեսինահար Բարտոլոմեո Քրիստոֆորը (1655-1732), 1698 թվականից նա աշխատել է ստեղծել մկլավեսինի համար մեխանիզմ (պաշտոնական տարեթիվ՝1709)։ 1711 թվականին մեխանիզմն արդեն մարամասն նկարագրված էր իտալական «Giornale dei letterati d’Italia» ամսագրում։ Այդ գործիքն սկզբում անվանել են «gravicembalo col piano e forte» (փափուկ և բարձր ձայնի կլավեսին), ապա պիանոֆորտե, և հետո միային դաշնամուր։ Բ. Քրիստոֆորը ժամանակակից դաշնամուրի մոխանիզմում, դրել է միայն՝ մուրչիկները, դեմպֆերը և այլն։ Քրիստաֆորի գյուտը միայն սկիզբն էր զարգացման ամերիկական ձևի։ Այլ մեխանիզմներ մշակել են՝ Մարիսուսը Ֆրանսիայից (1716) և Շերյոտերը Գերմանիայից (1717-1721)։
1750-ական թվականներից Լոնդոնում, Իոհան Քրիստոֆ Ցումպեն (1735-1800) սկսել է նվագել քառանկյուն դաշնամուրի վրա, դրանից հետո պահպանվել է Քրիստոֆի մեխանիզմը, բայց փոփոխոթյունների ենթարված։
1760-ական թվականներին դաշնամուրը լայն տարածում ուներ Եվրոպայում և Ռուսաստանում:
1762 թվականին է գրվել առաջին դաշնամուրային ստեղծագործությունը (Լուդովիկո Ջուսթինիի սոնատ)։ Այսուհետ կոմպոզիտորները սկսեցին ստեղծագործել դաշնամուրով, այլ ոչ կլավեսինով, և 45 տարի անց եկավ Հայդնի ու Մոցարտի ժամանակները։