«Սև դելֆին» կալանավայրից առաջին անգամ կալանավոր է փախել
Օրենբուրգի մարզում իրավապահ մարմինները հետախուզում են տղամարդու, ով փախել է ցմահ բանտարկյալների №6 հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութից, որը հայտնի է որպես «Սեւ դելֆին», անվամբ: Այս մասին գրում է Интерфакс-ը:
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արտադրության օբյեկտից փախել է №6 քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ալեքսանդր Ալեքսանդրի Ալեքսանդրովը՝ ծնված 24.03.1984-ին»:
Նշվում է նոև, որ բանտարկյալը, որն ազատության մեջ պետք է հայտնվեր 2017 թվականի հուլիսին, լքել է գաղութի տարածքը՝ հոկտեմբերի 22-ին։ Նա դատապարվել էր 2012 թվակաին՝ 5.5 տարով: Նա սկզբում պահվել է խիստ ռեժիմի տակ, սակայն բողոքարկել է այդ որոշումը: Նրա բողոքն ընդունվել է:
Նշվում է նաև, որ սա առաջին դեպքն է, որ այս կալանավայրից բանտարկյալ է փախչում: