Թրամփի ընտրվելու դեպքում Օբաման գուցե լքի ԱՄՆ-ն
Սպիտակ Տան խոսնակ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հույս է հայտնում, որ ոչ ոք չի լքի երկիրը, եթե նախագահական ընտրություններում հաղթանակի հանրապետական թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Նախագահը շատ լրջորեն աշխատում է այն ուղղությամբ, որ ոչ ոք ստիպված չլինի լքել երկիրը, այն դեպքում, եթե ընտրություններ ունենան այնպիսի արդյունքներ, որոնց ինքը չի սատարելու», - ասել է Էռնեստը` պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյո՞ք երկրի ներկայիս ղեկավարը կլքի երկիրը, եթե նոր նախագահը լինի Թրամփը: