Անթալիայում պայթյուն է տեղի ունեցել. կա 10 վիրավոր
Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում գտնվող մեքենայի պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ: Այս մասին հայտարարել է քաղաքապետ Մենդերես Թյուրելը:
«Կոտրված ապակիների պատճառով վիրավորվել է 10-12 մարդ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Պայթյունի պատճառը ոստիկանությունը պարզում է», - ասել է քաղաքապետը:
Ըստ նրա` այդ պայթյունը նման չէ ահաբեկչական հարձակման, բայց քննիչները բոլոր հնարավոր տարբերակները կքննարկեն:
Վերջինս նաև հավելել է, որ քաղաքային իշխանությունները ծրագրել էին անցկացնել հանդիպում առևտրաարդյունաբերական պալատի շենքում, ինչը ամեն դեպքում կիրականացվի: