Ինչպես ստեղծվեց «Ալիսան հրաշքների աշխարհում» գիրքը և ով էր հերոսուհու նախատիպը (լուսանկար)
Չարլզ Դոջսոնն իր հայտնի ստեղծագործությունը մտահղացել է այն ժամանակ, երբ 1862 թվականի հուլիսի 4-ի ուրբաթ օրն իր ընկերոջ՝ Րոբինսոն Դաքվորթի և Օքսֆորդի համալսարանի փոխվարչապետ Հենրի Լիդելի երեք դուստրերի՝ տասներեք տարեկան Լորինի, տասը տարեկան Ալիսի և ութ տարեկան Էդիթի ընկերակցությամբ նավակով զբոսնում էին Թեմզայով դեպի վեր։ Ճանապարհորդության ընթացքում Դոջսոնն իր ուղեկիցներին պատմում էր մի պատմություն Ալիս անունով փոքրիկ աղջկա արկածների մասին։
Աղջիկներն այնքան հավանեցին այդ պատմությունը, որ Ալիսը խնդրեց Դոջսոնին այն իր համար գրի առնել։ Այդ օրվա կարևորությունը հետագայում նշել է անգլիացի բանաստեղծ Ուիսթեն Հյու Օդենը, ասելով, որ այն նույնքան հիշարժան է, որքան հուլիսի 4-ը Ամերիկայի պատմության մեջ։
Գիրքը լույս տեսավ ուղիղ երեք տարի անց՝ 1865 թ. հուլիսի 4-ին։ Մինչ այդ, 1864 թ. նոյեմբերի 26-ին Չարլզ Դոջսոնն Ալիսին էր հանձնել իրիսկ պատկերազարդումներով և «Ալիսի արկածները Ստորգետնյա աշխարհում» վերնագրով ձեռագիր գիրքը։