Հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ի ժամը 23.15-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է բուք և մերկասառույց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղում է ձյուն, իսկ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: