Սա հրաշալի տարբերակ է, որ քաղաքականությունն ավարտվի գեղարվեստով. Հերմինե Նաղդալյան (տեսանյութ և լուսանկարներ)
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում ներկայացվեց Գյումրու Գեղագիտության ազգային կենտրոնի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր, ՀՀ նկարիչների և ժուռնալիստների միության անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի անհատական ցուցահանդեսը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը շնորհավորեցին նրան և ներկայացրեցին մանրամասներ ցուցահանդեսից:
«ԱԺ-ն բազմաթիվ նկարչական ցուցահանդեսների է մասնակցել, և այսօր էլ, այս ցուցահանդեսը մեզ համար ոչ միայն ընդունելի է, այլ նաև բերկրալի օր է, որովհետև ԱԺ-ն այն նեցուկն է մեր պետության ներսում, որտեղ, ըստ երևույթին, մշակվում, քննարկվում և ըստ ամենայնի՝ ներկայացվում են նաև նման տիպի գործեր»,- նշեց ԱԺ նախագահը:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ Սուսաննա Մկրտչյանի ցուցահանդեսները չեն սահմանափակվի միայն ԱԺ-ում և կլինեն նաև Վրաստանի մայրաքաղաքում, իսկ ամբողջ հոբելյանական այս շարժը նա կավարտի իր հայրենիքում՝ Գյումրիում:
Նշենք նաև, որ ցուցահանդեսի պատկերների մեծ մասը պատկերում էր Գյումրու կենցաղը, մարդկանց և քաղաքը: