Պեսկովը՝ Պուտին-Պորոշենկո բարդ զրույցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Պուտինի միջև ոչ մի բարձր տոնով զրուց էլ չի եղել: Այս մասին գրում է РИА «Новости» լրատվական գործակալությունը:
«Բարձր տոնով ոչ մի զրույց էլ չի եղել: Անխոս, զրույցը հեշտ չէր, սակայն միաժամանակ բավականին գործնական և կառուցողական էր»,- հայտնել է Պեսկովը:
Դմիմտրի Պեսկովն ընդգծել է, որ ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ Պորոշենկոն բանակցությունների ընթացքում իբրև թե Պուտինին խնդրել է «չկրակել Դոնբասում», չի համապատախասխանում իրականությանը, մինդեռև Պորոշենկոն հայտնել էր, որ անձամբ է նման խնդրանքով դիմել Պուտինին:
Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հոկտեմբերի 19-ին Բեռլինում հանդիպել էին «նորմանդական քառյակի» շրջանակում: