Օմսկում 32-ամյա հայի սպանության կասկածանքով բռնցքամարտիկի են ձերբակալել
Օմսկում 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն բերման է ենթարկվել 32-ամյա Վահե Զալիբեկյանին սպանելու կասկածանքով: Այս մասին հայտնում է «Суперомск»-ը՝ հղում տալով «REGIK55»-ին:
Ինչպես հաղորդվում է, դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի մեկին: Խառը մարտարվեստի երիտասարդ մարզիկը դաժանորեն ծեծել է հայ երիտասարդին, ով ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է:
Օմսկի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել տեղի ունեցած պատահարի առթիվ: Կասկածյալը բերման է ենթարկվել: Քննությունը շարունակվում է:
Կոնֆլիկտի պատճառների մասին դեռևս չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ մարզիկի տունը խուզարկելու ընթացքում սափրագլուխների խորհրդանիշին նման բան են գտել: