Կրեմլը «իրական քաղաքականության» կանցնի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո. Սերգեյ Իվանով
Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «իրական քաղաքականության» ԱՄՆ-ում նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հաղորդում է Financial Times- ը:
«Մենք միշտ պատրաստ ենք իրական քաղաքականության: Պարզապես պետք է սպասել, որ ավարտին մոտենա քարոզարշավը: Պետք է սպասել մի քանի շաբաթ, պարզապես պետք է համբերատար լինել»,- ասել է նա:
Նա նաև նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «վիրավորել» է հակառուսական հռետորությունը ԱՄՆ նախագահական մրցավազքի ժամանակ: