Թուքիայում ձերբակալել են Գյուլենի ազգականներին
Թուրքական իշխանությունները ձերբակալել են ընդդիմադիր իսլամական քարոզիչ, Անկարայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթհուլլահ Գյուլենի զարմիկին և զարմուհուն: Այս մասին գրում է Hurriyet-ը:
Նշվում է, որ Հուսեյն Գյուլենը և Բուշրա Գյուլենը ձերբակալվել են Իզմիրում: Թուրքական իրավապահ մարմինները կասկածում են նրանց «գյուլենական ահաբեկչական կազմակերպության» գործունեությանը ներգրավվածության մեջ:
Բացի այդ, թուրքական հետախուզությունը նրանց կասկածում է «Bylock» ծրագրի օգտագործման մեջ, որից օգտվել է երկրում կազմակերպված ռազմական հեղաշրջման մասնակիցների մեծամասնությունը:
Ավելի վաղ Թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Գյուլենի եղբորը: