Թուրք զինվորականներն ուշագրավ հայտարարություն են արել
Անկարայում հավաստիացնում են, որ թուրք զինվորականները մասնակցել են Մոսուլի հարձակման գործողությանը: Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «BBC»-ին:
Ինչպես հաղորդվում է, Թուրքիայի հրետանին աջակցություն է ցուցաբերել քրդական միավորումներին, որոնք կռվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Մոսուլի մոտ: Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Մոսուլից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բաշքիկ քաղաքում եղել է Թուրքիայի զորքերի ճամբարը:
Ավելի վաղ Իրաքի կառավարության ղեկավար Հայդեր ալ Աբադին հրաժարվել էր Թուրքիայի առաջարկից՝ թուրքական զորքերի մասնակցության մասին «ԻՊ»-ի դեմ Մոսուլ քաղաքում:
«Ես գիտեմ, որ թուրքերը ցանկանում են մասնակցել այդ գործողությանը, մենք նրանց շնորհակալ ենք, սակայն մենք մտադիր ենք ինքներս դա անել»,- հայտնել էր նա: