Նոր Մոսկվայում գտնվող վարձով բնակարանում երկու հայի դի է գտնվել
Նոր Մոսկվայի տարածքում գտնվող վարձով բնակարանում հայտնաբերվել է երկու հայի մարմին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:
«Հայաստանի երկու քաղաքացի հայտնաբերվել է Նոր Մոսկվայի վարձով բնակարաններից մեկում՝ հրազենային վնասվածքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Քննչական կենտրոնի աշխատակից Յուլիա Իվանովան գործակալությանը հաղորդել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել երկու կամ ավելի մարդու սպանության հոդվածով: Նրա խոսքով՝ քննիչներն աշխատում են դեպքի վայրում, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին, պարզում սպանության պատճառները և վերականգնում են տեղի ունեցածի պատկերը: