Պորոշենկոն՝ Պուտինի վրա ձայն բարձրացնելու և խնդրանքի մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ «նորմանդական» բանակցությունների ընթացքում, որոնք տեղի են ունեցել Բեռլինում, անձամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին հորդորել է հրաման տալ Դոնբասում կրակի դադարեցման մասին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Բանակցությունների ընթացքում ես երբեք ձայն չեմ բարձրացնում, սակայն Պուտինին, իրոք, խնդրել եմ դադարեցնել կրակը»,- հայտնել է Պորոշենկոն ուկրաինական հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա ձայն է բարձրացրել ռուս նախագահի վրա:
Նախագահը նշել է այն բանի կարևորությունը, որ «նորմանդական» բանակցություններն առաջին անգամ տեղի են ունեցել Փարիզի հանդիպումից մեկ տարի անց: «Մեկ տարի ոչինչ չի արվել, և այս տարվա համար Ուկրաինան շատ բարձր գին է վճարում՝ ռազմական կոնֆլիկտի շարունակման համար»,- հայտնել է Պորոշենկոն: