ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը կոտրել են
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պարզաբանել է գերատեսչության կայքը կոտրելու փաստի հանգամանքները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Говорит Москва» ռադիակայանին:
«Կայքն արգելափակվել է: Թե ում կողմից, պարզում են մասնագետները»,- նշվում է հաղորդագրության մեջ: Հավելվում է, որ այս պահին ստուգումներ են իրականացվում:
Ավելի վաղ «CNN» հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ ամերիկացի ցանցահենը, ով իրեն «The Jester» է անվանում, իբրև թե կոտրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, որտեղ տեղադրել էր իր խոսքը՝ ուղղված դիվանագետներին: