Թուրքիայի նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ է

Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը պատրաստել է երկրի նոր Սահմանադրության նախագիծը, որը ենթադրում է անցում նախագահական հանրապետության համակարգին: Այս մասին հայտնել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Մենք ավարտել ենք նոր Սահմանադրության և նախագահական համակարգի աշխատանքները: Այժմ մենք մեր առաջարկություններն ուղարկելու ենք խորհրդարան, որպեսզի այն որոշում ընդունի»,- հայտնել է վարչապետ Յըլդըրըմը:
Ընդգծվում է, որ նախագահական հանրապետության անցումը թույլ կտա առանձնացնել պետության ղեկավարին, ով այս պահին Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Նա նոր լիազորություններ կստանա: Այսպիսով նա կդառնա կառավարության ղեկավարը կամ կկարողանա նշանակել ինչ-որ մեկին այդ պաշտոնում: