Թուրքիայում չեն դադարում ձերբակալությունները
Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների` Թուրքիայում շարունակում է որոնվել 4000-ից ավելի անհատներ, որոնց մեղադրում են ռազմական հեղափոխության փորձ իրականացնելու, ինչպես նաև գյուլենական շարժման հետ կապված լինելու մեջ։
Հաղորդվում է, որ Թուրքիայի Արդարադատության նախարարը սույն ամսի 26-ին մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ուղևորության նպատակը Ֆեթուլլահ Գյուլենի հարցը քննարկելն է։
Հիշեցնենք, որ հուլիս ամսին Թուրքիայում կատարված ռազմական հեղափոխության փորձը կազմակերպելու գործում մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։