Ճապոնիայում բացվել է ռուսական փառատոն
Ճապոնական Կոբե քաղաքում հոկտեմբերի 23-ին բացվել է Ռուսաստանի փառատոնը, որը ճապոնացիներին ծանոթացնում է ոչ միայն ռուսական մշակույթի, այլև արհեստների և խոհանոցի հետ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Ֆորումի նախագահ Նատալյա Բոգոդինան ասել է. «Այս տարի մենք կարողացել ենք անել այն, ինչի մասին մնչ այժմ նույնիսկ երազել չէինք կարող: Մենք փառատոն ենք անցկացնում Թակահամայի ափին, այսինքն` մեր տոնը առաջին անգամ դուրս է եկել փողոց և մասնակցել կարող է յուրաքնաչյուրը»:
Ըստ նրա` փառատոնն ունի տոնավաճառ, որտեղ հնարավոր է ձեռք բերել ռուսական հուշանվերներ, նաև տարածքի վրաններում ռուսական խոհանոցի տաղավարներ կան:
Համերգային ծրագրին մասնակցում են Ճապոնիայում բնակվող ռուսներից կազմված խմբեր, ինչպես նաև ճապոնական համույթներ: