Հայիթիում մոտ 180 բանտարկյալ է փախել բանտից
Հայիթիում բանտրկյալները սպանել են բանտապահին, գողացել զենքերն ու փախել: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
Նախնական տվյալներով՝ փախուստի դիմած բանտարկյալների թիվը հասնում է 174:
Միջադեպը տեղի է ունեցել Հայիթիի հյուսիսում: Փախուստի ժամանակ բանտարկյալներից մեկն ընկել է պատի վրայից և մահացել, 2-ը վիրավորվել են:
Հայիթիի իշխանությունները բանտարկյալներին փնտրելու համար դիմել են ՄԱԿ-ի խաղաղապահներին: