Պոռնոաստղը Թրամփին մեղադրել է ոտնձգության համար
Մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի դեասանուհի, պոռնոաստղ Ջեսիկա Դրեյքը ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է ոտնձգության մեջ: Այս մասին գրում է Korrespondent. net-ը:
Դրեյքը 11-րդ կինն է, որ նրան այսպիսի մեղադրանք է ներկայացնում: Դրեյքն ու Թրամփը ծանոթացել են 2006 թվականին, երբ նա արդեն ամուսնացած էր:
Պոռնոստղը հայտարարել է, որ նա իրեն և այլ աղջիկների իր սենյակ է հրավիրել գոլֆի մրցաշարի ժամանակ:
«Նա ինձ առաջարկեց սեքսով զբաղվել 10.000 դոլարի դիմաց, սակայն ես հրաժարվեցի»,-ասել է դերասանուհին: