Քլինթոնին խորհուրդ են տվել վերացնել Թրամփին
«WikiLeaks»-ն այսօր նոր հատված է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նամակագրությունից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
Նամակում լրագրող Բոդովսկին Քլինթոնին խորհուրդ է տալիս վերացնել Թրամփին, քանի որ նա ամուր կապերի մեջ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«The Los Angeles Times»-ի տվյալներով՝ Թրամփը նախընտրական մրցարշավում առաջ է անցել Քլինթոնից: Թրամփի օգտին պատրաստ է քվեարկել 44.3%, իսկ Քլինթոնի օգտին՝ 44,1%-ը:
Նշենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: