Ռուսաստանը և Ճապոնիան տնտեսական հարցերը համակարգող խումբ կստեղծեն
Ռուսաստանը և Ճապոնիան պայմանավորվել են ստեղծել հատուկ աշխատանքային խումբ, որը պետք է հստակեցնի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման մասին ութ կետից բաղկացած ծրագիրը, որը ավելի վաղ ներկայացրել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախքան ՌԴ նախագահ Պուտինի` 2016թ.-ի դեկտեմբերին Ճապոնիա կատարած այցը:
Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում, որին մասնակցել են Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Ստանիսլավ Վոսկրեսենսկին և Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Հիրոֆումի Կատասեն: Այս խմբի առաջին հանդիպումը կանցկացվի հաջորդ ամիս:
Սեպտեմբերին պարզ դարձավ, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն առաջարկել է, որպեսզի Վլադիվոստոկը դարպաս դառնա Եվրասիայի և Խաղաղ օվկիանոս միջև: