Թուրքիան ԵՄ-ին հիշեցրել է անդամակցելու այլընտրանքի մասին
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ԵՄ-ին հիշեցրել է անդամակցելու այլընտրանքի մասին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Թուրքիան արդեն կես դար է փորձեւմ է անդամակցել ԵՄ-ին: Այժմ որոշումը ԵՄ-ինն է, սակայն նա չպետք է մոռանա, որ Թուրքիան այլընտրանք ունի»,-ասել է Յըլդըրըմը:
Ավելի վաղ, ԵՄ անդամ երկրների ղեկավարաները առաջարկել էին առաջիկա շաբաթների ընթացքում վերացնել Թուրքիայի հետ վիզային ռեժիմը: