«Նորմանդական քառյակ»-ի հանդիպման ժամանակ ընդհանուր լեզվի պակաս է զգացվել
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների հանդիպման ժամանակ ընդհանուր լեզվի պակաս է զգացվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ընդհանուր լեզվի պակաս կա։ Միաժամանակ այս փուլում ընդհանուր լեզվի բացակայությունը գոնե մասամբ փոխհատուցվում է նորմանդական քառյակի ձևաչափում աշխատանքը շարունակելու՝ առաջնորդների պատրաստակամության հաշվին։ Ինքնին սա չափազանց կարևոր է»,- ասել է նա։
Պեսկովը նաև նշել է, որ հանդիպման ժամանակ 1-ից ավելի լեզուներ են օգտագործել թեմային ամբողջությամբ տիրապետելու համար:
ՌԴ նախագահ Վլաադիմիր Պուտինը խոսել է անգլերեն, Օլանդը՝ գերմաներեն, Պորոշենկոն՝ ռուսերեն: