Պուտինի և Էրդողանի միջև բավականաչափ վստահելի հարաբերություններ են
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են առավել զգայուն հարցեր՝ կապված տարածաշրջանում իրավիճակի և երկկողմ հարաբերությունների հետ, որը վկայում է կողմերի միջև վստահության բարձր մակարդակի մասին: Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Վլադմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև բավականաչափ վստահելի հարաբերություններ են, այնաստիճան վստահելի, որ նրանք քննարկում են ամենազգայուն հարցերը:»,-ասել է Պեսկովը:
Նշենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարվել էին 2015 թվականի նոյեմբերից, երբ թուրքական կործանիչը խփել էր ռուսական «Су-24»-ն: