Մեծ հաճույքով Թրամփին կծեծեի. ԱՄՆ փոխնախագահ
ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Փենսիլվանիայում Հիլարի Քլինթոնի օգտին ելույթի ժամանակ ասել է, որ մեծ հաճույքով կծեծեր Թրամփին, եթե նրանք նույն դպրոցում սովորած լինեին: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Լրագրողներն ինձ հաճախ են հարցնում չեմ ցանկանու՞մ արդյոք Թրամփի հետ բանավիճել: Ես միշտ պատասխանում եմ, որ մեծ հաճույքով նրան սպորտային զալ կտանեի և կծեծեի»,-ասել է Բայդենը:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի18-ին Դնոլադ Թրամփը ցանկություն էր հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: