«WikiLeaks»-ը սկսել է հրապարակել Օբամայի նամակագրությունը
«WikiLeaks» կայքը, որը վերջերս համացանցում էր տեղադրել դեմոկրատների էլեկտրոնային նամակների մի քանի հավաքածու, այժմ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կապված նամակները:
««WikiLeaks»-ը հրապարակում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային փոստի նամակների առաջին ժողովածուն. նամակներն ուղարկվել են էլեկտրոնային փոստի գաղտնի հասցեով»,- «Twitter»-ում գրել է կայքը:
Հրապարակման մեջ ընդամենը յոթ նամակ է ներկայացված: Երեք նամակներն ուղարկվել են 2008թ.-ի նոյեմբերի 4-ին` այն օրը, երբ Օբաման ընտրվել է ԱՄՆ նախագահ:
Նամակների մեծ մասը ուղարկվել է դեմոկրատական Ջոն Պոդեստայի կոմից, ով այժմ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավարն է: Մյուս ուղարկողը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման է, ով ընտրություններից մի քանի օր առաջ գրել է, որ հարցերին կպատասխանի հաջորդ օրը:
Հիշեցնենք, որ Պոդեստայի նամակների առաջին մասը հրապարակվել էր հոկտեմբերի 7-ին, որտեղ խոսվում էր միջուկային էներգիայի, Քլինթոնի հիմնադրամի եկամուտների և այլնի մասին: Բացի այդ, նամակի մի մասը նվիրված է Թուրքիային, Սիրիայի հակամարտության հարցում նրա ունեցած շահերին, նաև ահաբեկչության դեմ պայքարում նրա ունեցած դերին: