Հնագետները Ստամբուլում 1400 տարվա հնության դեղորայք են հայտնաբերել (տեսանյութ)
ՏեսանյութերՍտամբուլում պեղումներ կատարող հնագետները հայտարարել են, որ հայտնաբերել են հնագույն բժշկությանը պատկանող պատմության մեջ ամենամեծ հավաքածուն: Գտածոների թվում են նաև դեղամիջոցներով լի շշեր, որոնք ենթադրվում է օգտագործել են սրտի հիվանդություններ բուժելու և դեպրեսիայի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Մոտ 700 փոքր կերամիկական շշեր են կարողացել հայտնաբերել Ստամբուլի արևմուտքում գտնվող Կյուչկչեկմեջե լճի ափին: Ընդ որում, ըստ հնագետների, սա հնարավոր է եղել անել միայն այն բանից հետո, երբ ջրի մակարդակը լճում նվազել է:
«Գտածոների տարիքը գուցե 1400 տարուց ավելի լինի: Սկզբում մենք մտածում էինք, որ գտել են մոտ 400 շիշ, բայց հետո կտորները միացրինք ու հասկացանք, որ դրանք գրեթե յոթ հարյուրն են: Այլ բժշկական իրեր ևս գտանք` հավանաբար, այստեղ դեղերի արտադրամաս է եղել»,- ասել է պեղումների ղեկավար, դոկտոր Սենգուլ Աիդինգուլը:
Հաղորդվում է, որ շշերի մեծ մասը կներկայացվի տեղի թանգարանների ցուցասրահներում: Միևնույն ժամանակ այլ գիտնականներ վերլուծել են գտածոների մեջ եղած դեղերը և ստացել են մետանոնի և ֆենանտրենի բանաձևերը: Այդ դեղերից մեկը օգտագործվել է որպես անալգետիկ, իսկ մյուսն օգնել է հաղթահարել դեպրեսիան: