Գարիկ Սարոյանն ազատվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից
Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Գարիկ Սարոյանն ազատվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է`
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով` Գարիկ Սարոյանին ազատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից»: