Շաքրո Մոլոդոյի փաստաբանը՝ «օրենքով գողի» կողմից քրեական աշխարհի ֆինանսները կառավարելու մասին
Փաստաբան Ալեքսանդր Հովշտեյնը հերքել է տեղեկությունն այն մասին, որ իր պաշտպանյալ Զախարի Կալաշովը, ով քրեական շրջապատում առավել հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, վերահսկել և կառավարել է Ռուսաստանի բոլոր հանցավոր համայնքների գումարները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Говорит Москва» ռադիոկայանին:
«Իհարկե, դա չի համապատասխանում իրականությանը: Նրա դեմ այդպիսի մեղադրանք չեն առաջադրել»,- հայտնել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի փաստաբանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ համաձայն քրեական գործի նյութերի՝ Կալաշովը ղեկավարել է Ռուսաստանի բոլոր հանցավոր խմբերի և համայնքների ֆինանսական միջոցները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շաքրո Մոլոդոյի «աջ ձեռք» համարվող հայտնի հայ գործարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: