Հայկական մշակույթի օրեր` Չիտայում
Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում եզրափակվեցին հայկական մշակույթի օրերը: Հայերի միության նախագահ՝ Վլադիմիր Մարկոսյանը իր խոսքում նշել է, որ իրենք ջանացել էին հրավիրել բոլոր ազգային փոքրամասնություններին:
«Մենք ունենք մեծ ընկերական ընտանիք։ Եվ դա շատ կարևոր է, քանի որ Բայկալը օրինակելի շրջան է, որտեղ կողք կողքի բնակվում են տարբեր ազգություններ»,- վստահեցրել է նա:
Համերգը մեկնարկել է հայ ջութակահար Գրիգոր Վարդանյանի կատարմամբ: Ընթացքում անցկացվել են արվեստի նրբությունների բացատրական դասեր:
Նշենք, որ Բայկալից այն կողմ հայկական մշակույթի օրեր սկսել են անցկացվել 2003թ.-ից։