Ջոն Բոն Ջովին հրաժարվել է համերգի իր հոնորարից
Ինչպես գիտենք Իսպանիայում տնտեսական ճգնաժամ է, և այն իր անմիջական ազդեցությունն է ունեցել նաև աստղերի վրա: Նույնիսկ հանրահայտ Բարդեմ ընտանիքը ստիպված է եղել փակել իրենց ընտանեկան ռեստորաններից մեկը:
Լսելով նման լուրեր՝ Ջոն Բոն Ջովին խնդրել է մադրիդյան շոուի կազմակերպիչներին կտրուկ իջեցնել իր համերգի տոմսերը՝ հրաժարվելով իր սեփական հոնորարից:
Տոմսերը վաճառքի են հանվել 18-ից 39 եվրո գնով՝ նախապես հայտարարված 100 եվրոյի փոխարեն:
Ի դեպ, բոլոր տոմսերն արդեն վաճառված են:
Ջոնը խոստովանել է, որ նախապես որոշել է հյուրախաղերի ցանկից ջնջել Իսպանիան՝ մտածելով, որ տոմսերը չեն վաճառվի: