Ռուսական ռազմական տեխնիկայի թերությունները
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն պատմել է, որ Սիրիայում գործողություններ իրականացնելիս երևան են եկել ռուսական ռազմական տեխնիկայի թերությունները: Այս մասին գրում է «Интерфакс» գործակալությունը:
«Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական տեխնիկան օգտագործելիս երևան են եկել կառուցվածքային և արտադրական թերություններ»,- հայտնել է Շոյգուն:
Պաշտպանության նախարարը խոստացել է դիտարկել, թե ինչ քայլեր են արվում կամ արդեն արվել «ռազմական տեխնիկայի հանդեպ վստահությունը բարձրացնելու համար»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Սիրիայում ռազմատիեզերական ուժերի գործողությունները հաստատել են Զինված ուժերի՝ մոդերնիզացման կուրս անցնելու կարևորությունը: